ՇՏԱՊ. Ռուսական կործանիչները Երևանի երկնքում… ի՞նչ է տեղի ունենում

Հայաստանում ռուսական ավիակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել։

Ինչպես հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից` զինծառայողները ցերեկվա և գիշերային ժամերին թռիչքներ են իրականացրել ցածր բարձրությունների վրա, եղանակային բարդ պայմաններում, լեռներում, կատարել են վայրէջք սարքերի օգնությամբ, խոցման միջոցներից խուսափելու մանևրումներ արել։

Պիլոտաժի տարրերից էին մարտական շրջադարձերը, հորիզոնական «տակառները», թեքադարձերը, ուղղաձիգ վայրէջքները, Նեստերովի հանգույցը, «կոբրան», «զանգը» և այլ հնարքներ։

Զինծառայողները մշակել են շարժիչներից մեկի խափանման դեպքում ինքնաթիռի վթարային վայրէջք, ինչպես նաև թռիչքուղու մասնակի ոչնչացման դեպքում սահմանափակ տարածքում վայրէջք կատարելու գծով վարժություններ։ Առաջադրանքները կատարվել են միայնակ, զույգով և շղթայական։