Домой Կարևոր Ու՞ր է Արթուր Վանեցյանը… Նա Արցախ մեկնողների շարքում չի եղել

Ու՞ր է Արթուր Վանեցյանը… Նա Արցախ մեկնողների շարքում չի եղել

0
Ու՞ր է Արթուր Վանեցյանը… Նա Արցախ մեկնողների շարքում չի եղել

«Փաստ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքները և մեկնել Արցախ՝ այսպիսով շեշտելով օրակարգային առաջնահերթությունները, թեպետ, ինչպես հետագայում պարզվեց, նրանց թույլ չէին տվել մուտք գործել Արցախ: Խորհրդարանի նիստի սկզբին չէր մասնակցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա Արցախ մեկնած պատգամավորների խմբում էլ չէր:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Արթուր Վանեցյանը այս օրերին Մոսկվայում է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այցը բացառապես քաղաքական նպատակներ ունի, և Վանեցյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել «Հայրենիք» կուսակցության գրասենյակից, ինչպես նաև տեղեկանալ, թե կոնկրետ ի՞նչ հանդիպումներ են եղել ու ի՞նչ կոնտեքստով:

Կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը փաստացի չհերքեց մեր տեղեկությունները՝ միայն նշելով, որ Վանեցյանն իրոք արտերկրում է: Հակոբյանը նաև հավելեց, որ այս պահին որևէ այլ տեղեկություն տալ նպատակահարմար չի գտնում»։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here