Այսօր մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը: Դերասանուհի, հաղորդվարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել Արթուր Գրիգորյանի հետ ու գրել.
«Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն…
Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ…
Մանե Գրիգորյան ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((….
Շատ եմ ցավում… Անհայր ապրելը անհավանական ծանր է…
Գրկում եմ պինդ- պինդ»: