Լաթե կտոր՝ ԱԺ դահլիճում․ «Դուք սա եք»․ ընդդիմադրի ելույթից հետո պատգամավորները լարվեցին

Question and answer session between the RA Government and National Assembly took place at the RA National Assembly

Դուք հայտարարել եք, որ ինչ նախապայման ներկայացրել է Ադրբեջանը, ձեզ համար ընդունելի է, անընդունելի ոչինչ չկա՝ շատ լավ իմանալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնելու ոչ մի բանի առաջ՝ անկախ նրանից, թե ինչ կզիջեք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։

«Դուք խոսում եք խաղաղության դարաշրջանի մասին, որի միակ երաշխիքը թուրքի խոսքն է և որի վերջնարդյունքը լինելու է նոր ցեղասպանությունը։

Այս ամենը հաշվի առնելով՝ ես արցախցիներին պետք է ասեմ՝ սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չի, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է, իսկ ձեզ միայն մի բան պետք է ասեմ. հետևելով վերջին իրադարձություններին պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա», — ասաց պատգամավորը՝ ցուցադրելով սպիտակ կտոր։

«Սա է ձեր դեմքը, սա է ճշմարտությունը, և սրանից փախնել դուք չեք կարող», — հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել Քրիստինե Վարդանյանի խոսափողը։