Կեցցե՛ս, դու անմիջապես աշխարհում դադարեցրիր բոլոր կորոնավիրուսները, բոլորն առողջացան. Լուկաշենկոն՝ Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել է, որ նա դադարեցրել է աշխարհում բոլոր կորոնավիրուսները:

«Երբ ամեն ինչ ավարտվի, պետք է ամեն ինչ վերլուծել։ Կա նաև այն, որ իրավիճակը սրվել է։ Իսկ չէ ՞ որ դա ինչ-որ մեկին ձեռնտու է։ Երեկ Պուտինին եմ ասում` լսի ‘ր, դու կեցցե՛ս, պատերազմի դեմ` պատերազմով, բայց դու անմիջապես աշխարհում դադարեցրիր բոլոր կորոնավիրուսները, բոլորն առողջացան», — ասել է Լուկաշենկոն լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Լուկաշենկոյի խոսքով ՝ շատ մասնագետներ, որոնք կապված են նոր մանրէահիմքերի հայտնաբերման հետ, արագ հարստացել են:

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ այժմ աշխարհի վերաբաշխում է կատարվում։

«Ի՞նչ դեր է խաղացել համավարակը։ Ես չգիտեմ (դեռ), բայց հակված եմ այն մտքին, որ այդ դերը մեծ է եղել: Երբ մենք ամեն ինչ համադրենք, եզրակացություններ կանենք։ Բայց բելառուսական ճանապարհը ճիշտ էր, և հիմա այն բոլորի կողմից պահանջված է»,-ասել է Լուկաշենկոն։

Նա դրական է գնահատել Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։

«Մենք շուտով կվերլուծենք ու կգնահատենք կորոնավիրուսի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը ։ Չեմ ուզում ասել, որ մենք այդ հարցում ամեն ինչ ճիշտ ենք արել։ Բայց ողջ ժամանակահատվածում մահերի թիվը եղել է ընդամենը 8 հազարին մոտ», — նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով ՝ չափազանցություն չպետք է լինի։ Նա նշել է, որ պետք է մաքուր օդում քայլել առանց դիմակի։