ՀՐԱՏԱՊ. Արցախում վիրավոր ունենք… Ադրբեջանը կրկին կրակ է բացել

Փառուխում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի մեկ զինծառայող, միջադեպը կարգավորվել է, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ֆուրուխ (Փառուխ) բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է:

Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։