Домой Աշխարհ Միայն թե տեսնեք՝ ինչ տեսքով է Ռիհանան ռեստորան է գնացել… նրան անխնա քննադատել են

Միայն թե տեսնեք՝ ինչ տեսքով է Ռիհանան ռեստորան է գնացել… նրան անխնա քննադատել են

0
Միայն թե տեսնեք՝ ինչ տեսքով է Ռիհանան ռեստորան է գնացել… նրան անխնա քննադատել են

Բարբադոսցի երգչուհի և գործարար Ռիհանան, որը գտնվում է հղիության վերջին փուլում, կրկին համարձակ կերպարով է տնից դուրս եկել և այս անգամ ենթարկվել առցանց քննադատության: Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են Daily Mail-ում։

Պապարացիները Լոս Անջելեսում ֆիքսել են հղի աստղին ռեստորանում ընկերների հետ ճաշելու ճանապարհին։ Փոփ երգչուհին շրջել է քաղաքի փողոցներով վարդագույն շորտերով և կապույտ ատլասե խալաթով, որը մերկացրել է նրա կլորացած փորիկը։

Հրապարակման ընթերցողները չեն գնահատել Ռիհանայի հանդերձանքը, ինչի մասին սկսել են գրել լուսանկարների տակ մեկնաբանություններում։

«Դատելով հանդերձանքից՝ քնելու էր գնում», «Ռիհա՛նա, վերջապես հագնվիր», «Երբվանի՞ց են հղի կանայք սիրում այդքան մերկ լինել», «Կարծում էի, որ նա գիշերազգեստը հագնում է քնելու համար, այլ ոչ թե ընկերների հետ ընթրելու», «Անճաշակություն», գրել են օգտատերեր:

Հունվարի 31-ին հայտնի է դարձել, որ Ռիհանան և ռեփեր A$AP Rocky-ն երեխա են ունենալու։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here