Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ ընդդիմության գործողությունները հղի է լուրջ վտանգներով Հայաստանի համար:
Արսենյանը Նիկոլ Փաշինյանից պահանջեց վերանայել այն սկզբունքներն ու այն աշխատանքային գործիքակազմը, որն իրականացվում է Հայաստանի ու Արցախի միջև:
«Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար, որովհետև, եթե Հայաստանը ձախողի այս գործընթացը, Հայաստանի՝ որպես երկիր լինելը դրվում է վտանգի տակ», — ասաց նա։