Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտե՛ք ձեզ… Ալեն Սիմոնյանի կոշտ ելույթը

RA National Assembly building took place

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարց հղեց ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր լքել են ԱԺ նիստերի դահլիճն ու մեկնել Արցախ:

Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել ընդդիմությանը այստեղ։ Ուզում եմ հասկանալ, լավ, այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ իրենց վրա ծախսված գումարները պետության կողմից արդարացնելու։

Բայց չէ, պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել ԱԺ աշխատակազմին, ասելով՝ սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձից չպահել։ Սա է մեր այսօրվա ընդդիմությունը։ Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, կարո՞ղ եք դնել, վստահ եմ, որ չեք կարող դնել։ Դրեք մանդատները, եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք այստեղ, ինչի՞ եք գալիս այստեղ, ինչի եք աշխատավարձ ստանում, ինչի՞ ենք այդ գումարները ձեր սպասարկման համար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, մեկ է՝ այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, հեռուստաալիքներն էլ, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից, մարդ չի նայում։ Գտեք ձեզ։