Ի՞նչ կլինի Պուտինի մահից հետո… Ուկրաինայում անհանգստացած են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մահը ձեռնտու չէ Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը յութուբյան Центр ալիքին տված հարցազրույցում։

«Մեզ համար լավագույն տարբերակն այն է, եթե Պուտինը դեռ որոշ ժամանակ ապրի, իսկ Ռուսաստանը պարզապես կոտրեն պատժամիջոցներով», — ասել է նա:

Ուկրաինայի համար ամենավատ տարբերակն Արեստովիչը անվանել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին բանտից ազատելը կամ մեկ այլ ընդդիմության առաջնորդի վերելքը:

«Դա հնարավոր կլինի նաև Պուտինի մահից կամ իշխանությունից հեռանալուց հետո, նրանք իսկապես կկազմակերպեն իրական պառլամենտարիզմ, կլինեն մի քանի քաղաքական կուսակցություններ։ Նրանք իսկապես համաձայնության կգան Արևմուտքի հետ։ Արևմուտքը ցանկանում է բանակցել: Նրանց վրայից կհանվեն պատժամիջոցները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ»,- ասել է Արեստովիչը։