Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանը այսօր մահացավ 63 տարեկան հասակում:
Մեր տեղեկություններում նա կոկորդի քաղցկեղ ուներ, իսկ վերջին շրջանում նրա վիճակը վատացել էր և տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոն:
Հայ հայտնիները մեկը մյուսի հետևից գրառումներ ու լուսանկարներ են հրապարակում ցավակցելով Արթուր Գրիգորիչի ընտանիքին ու հարազատներին:
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը Արթուր Գրիգորյանի հետ լուսանկարներ է հրապարակել՝ գրելով.
«Իմ Արթուր Գրիգորիչը, իմ Մաեստրոն, իմ աննմանն ու անփոխարինելին ինձ մենակ թողեց, մեզ մենակ թողեց… Գրիգորիչս, շնորհակալ եմ մեզ բոլորիս մեկնած Ձեր ձեռքի, բացվող դռների ու դեպի մեծ բեմ տանող ճանապարհի հիմք ու ուղեցույց լինելու համար։ Արցախի հանդեպ անսահման ու անմնացորդ սիրո համար եմ շնորհակալ։ Իրական արժեքները հավերժ են ու երբեք չեմ պատկերացրել ձեր բացակայությունը։ Վարպետս, միշտ լույսերի մեջ, բարի ճանապարհ…
Բրավո Մաեստրո»:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Արթուր Գրիգորյանի հետ լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Ախխխ Արթուր Գրիգորյեվիչ ջան…Դու հայր էիր շատերիս համար: Հոգիդ լույսերի մեջ հավերժ մնա»: