Լարված իրավիճակ ԱԺ-ում… Ընդդիմադիրները Արցախի դրոշը փակցրին սեղաններին, իսկ Վագահն Ալեքսանյանը այն հեռացրեց ԱԺ ամբիոնից

Քիչ առաջ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտնեցին, որ չեն մասնակցելու ԱԺ առօրյա նիստերին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն իր ելույթում հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները մեկնում են Արցախ: Ելույթի ավարտին Օհանյանը Արցախի դրոշը փակցրեց ԱԺ ամբիոնին, ինչից հետո ընդդիմադիրները բոյկոտեցին նիստերը՝ լքելով ԱԺ դահլիճը:

Արցախի դրոշը իրենց սեղաններին փակցրեցին նաև մյուս ընդդիմադիրները, այնուհետև լքեցին դահլիճը՝ հայտարարելով, որ լինելու են այնտեղ, որտեղ երկրի առաջնային օրակարգն է:

Վագահն Ալեքսանյանը հեռացրեց ԱԺ ամբիոնին տեղադրված Արցախի դրոշը։