Փաշինյանը փորձում է խուսափել Մոսկվա մեկնելուց… դրա համար կարող են օգտագործվել «Սասնա Ծռերը». Միկա Բադալյան

«Ազատագրում» շարժման համակարգող Միկա Բադալյանը իր տելեգրամում գրում է.

Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որը պետք է կայանար ապրիլի 9-ին, Երևանի նախաձեռնությամբ հետաձգվեց ապրիլի 19-ը, այնուհետև նորից փորձեցին հետաձգել այցը և Մոսկվան դեմ չեղավ, բայց Բրյուսելում հանդիպումից հետո Մոսկվան պնդեց. Փաշինյանը պետք է ժամանի ապրիլի 19-ին։

Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում գնալ Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Քանի որ դիվանագիտական խողովակներով հնարավոր չեղավ հետաձգել այցը, Փաշինյանին մնում է միայն մեկ տարբերակ՝ սա արտակարգ իրավիճակն է Հայաստանի ներսում։

Դրա համար կօգտագործվի «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպությունը, նրանք կարող են արտակարգ իրավիճակ ստեղծել և՛ Երևանում, և՛ դրանից դուրս։

Հարց է, թե ինչու է Փաշինյանին անհրաժեշտ ժամանակ ձգել … Եվրոպային նորից պետք է Փաշինյանը և նա փորձում է առավելագույնս խաղարկել այս խաղաքարտը։ Առաջիկայում մեզ շատ լուրջ իրադարձություններ են սպասվում, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։