Ուշադրություն… Վաղը պահպանեք անվտանգության կանոնները… ուժեղ քամիներ են լինելու

Հանրապետության առանձին շրջաններում, հատկապես՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրին, որ ուժեղ քամու հետևանքով, հնարավոր է՝ կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ:

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում: