«Կտեսնենք՝ ով է խաղում ու ինչքան է խաղում». ՔՊ-ական պատգամավորներն նոր օրենք են մշակել. այլևս հնարավոր չի լինի…

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը ներկայացնող ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ասաց, թե այսօր բուքմեյքերական հաշիվները հնարավոր է լիցքավորել 3 եղանակով, կանխիկ, բանկային քարտից և էլեկտրոնային դրամապանակից։

Նախագծով առաջարկվում է օրենքն ընդունելուց 10 օր հետո հանել բուքմեյքերական հաշիվը կանխիկ ձևով լիցքավորելու տարբերակը։

«Այնուհետև 6 ամիս հետո հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորել բուքմեյքերական հաշիվները։ Այսինքն, օրենքն ընդունելուց 6 ամիս 10 օր հետո քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել միայն անկանխիկ եղանակով։ Այսպիսով փձորձում ենք ինչքան հնարավոր է սահմանափակել կամ դժվարեցնել կամ թափանցիկ դարձնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և քաղաքացիների՝ դրանց հասանելիությունը։ Այս տարբերակով նաև թափանցիկացնում ենք՝ կտեսնենք ով է խաղում, ինչքան է խաղում, և սա հետագայում հնարավորություն է տալու որոշակի քաղաքականություն իրականացնել » , — ասաց Պապոյանը։