Փաշինյանը Ղալումյանի ծննդյան տարեդարձին վատացել է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Այսօր Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի ծննդյան օրն է: Նա 48 տարեկան է դառնում: Մեզ պատմեցին, որ ծննդյան տարեդարձը Ղալումյանը նշում է իր ընտանիքին պատկանող ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»:

Միջոցառմանը ներկա է նաև վարչապետն իր տիկնոջ հետ: Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է խմել, որ վատացել է: Փաշինյանին օգնության են հասել բժիշկները: Մեր տեղեկություններով, խնջույքը դեռ չի ավարտվել` շարունակվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/51ddae665a2628bec382e34dc3dba9c7