ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Փաշինյանին ուղեկցող ոստիկանության Toyota-ն վտանգի ենթարկում վարորդի և ուղևորի կյանքը

Գոռ Էլչյանը գրում է.

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն և Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան պահանջում եմ աշխատանքից հեռացնել հատուկ կորտեժին ուղղեկցող Toyota Camry-ի ՃՈ աշխատակցին, ով իր վտանգավոր վարելաձևով` իմ մեքենային ընդառաջ վարելով վտանգի ենթարկեց իմ ու իմ ուղևորի կյանքը։

Իմ տեղը ուրիշ մարդ լիներ` կտրուկ աջ էր քաշել ու մեքենան շուռ էր տվել արդեն ու դա լինելու էր ձեր բոլորի պատասխանատվության ներքո։

Մեկ էլ մի հատ կարո՞ղ եք բացատրել, ինչիա մեկը գոռգոռում, որ կանգնեմ, մյուսն էլ հետևից գալիս ասումա ստեղ չի կարելի կանգնել։

Սպասում եմ ձեզանից գրավոր պատասխանի` փոսթըս ընդունեք որպես դիմում իմ ու իմ ուղեվորի կյանքին սպախնալու հետևանքով աշխատակցին հեռացնելու համար։