Բացառիկ տեսանյութ. Ռոնալդուն կոտրել է Էվերթոնի երկրպագուի հեռախոսը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտանու Ռոնալդուն կոտրել է երկրպագուի հեռախոսը՝ ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (1-0)։

Եզրափակիչ սուլիչից հետո մանկունիացիները ուղևորվել են հանդերձարան, իսկ Ռոնալդուն, խաղադաշտը լքելուց առաջ, մրցակցի երկրպագուներից մեկի ձեռքից նետել հեռախոսն ու կոտրել այն։

Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ ՄՅՈՒ-ն հետաքննություն է սկսել այս գործով։

Պորտուգալացին արդեն ներողություն է խնդրել միջադեպի համար՝ երկրպագուին հրավիրելով «Օլդ Թրաֆորդում» կայանալիք իրենց խաղերից մեկին․

«Երբեք հեշտ չէ կառավարել զգացմունքները դժվար պահերին։ Այդուհանդերձ, մենք միշտ պետք է հարգալից և համբերատար լինենք՝ օրինակ ծառայելով այն երիտասարդներին, ովքեր սիրում են այս գեղեցիկ խաղը։

Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ բռնկման համար և, եթե հնարավոր է, կցանկանայի երկրպագուին հրավիրել «Օլդ Թրաֆորդում» խաղ դիտելու՝ ի նշան արդար խաղի»,- գրել է Ռոնալդուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 51 միավոր և 31 խաղից հետո ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։