
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների, ուժային կառույցների ղեկավար կազմի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հետ։
«Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. մենք բանակցում ենք օտարերկրյա առաջնորդների հետ՝ մեր երկրին զենք մատակարարելու համար», — այս մասին հայտարրաել է Ուկրաինայի նախագահը:
Նա նշել է, թե ուժեղացնում են Ուկրաինային միջազգային աջակցությունը:
«Մենք աշխատում ենք ամեն օր», — հավելել է Զելենսկին: