Домой Կարևոր Բա ի՞նչ պետք ա անես մի երկրում, որտեղ ոչինչ ես . Շուշաննա Թովմասյան

Բա ի՞նչ պետք ա անես մի երկրում, որտեղ ոչինչ ես . Շուշաննա Թովմասյան

0
Բա ի՞նչ պետք ա անես մի երկրում, որտեղ ոչինչ ես . Շուշաննա Թովմասյան

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանին:

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ու ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, բավականին լավ էին ապրում Հայասնատում և պահանջված էին իրենց մասնագիտության մեջ, բայց որոշեցին տեղափոխվել ԱՄՆ։

Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ այս շրջանում Հայաստան չեն գալու:

Ըստ Շուշաննայի՝ իրենք մեկնել են Հայաստանից, քանի որ չունեին աշխատանքային կայունություն, մոտ ապագայում իրենց կյանքը պլանավորում են ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ Շուշաննան ներկայումս չի նկարահանվում որևէ նախագծում:

Հարցազրույցներից մեկում էլ դերասանուհին խոստովանել է, որ իր ամուսինը տարատեսակ աշխատանքներ է կատարում, այդ թվում՝ ոչ մասնագիտական, որպեսզի իրենք ոչնչի կարիք չունենան:

Շուշաննան չի բացառել նաև, որ ապագայում հնարավոր է, որ ինքն էլ զբաղվի դերասանական ոլորտի հետ կապ չունեցող որևէ գործով:

«Շատերը գիտեն՝ ինչ է սպասվում իրենց թե՛ էստեղ, թե՛ էնտեղ: Դու ես ընտրում, թե ինչպես շարունակես:Ընտիր կլինի, որ յուրաքանչյուր մարդ, ով կփորձի իրեն ուրիշ երկրում, ռեալ գնահատի իր հնարավորություններն ու ռեսուրսները, որովհետև եթե մենք գայինք ու մտածեինք՝ ես Շուշաննա Թովմասյանն եմ ու չեմ անի սա, սա, սա, ես առնվազն ինքս ինձ կասեի՝ Շուշան, հիմար ես, բա՞ ինչ պետք ա անես մի երկրում, որտեղ ոչինիչ չունես արած իրենց համար, դու էստեղ ոչինչ ես »:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here