Домой Կարևոր Սարսափելի դեպք Երևանում… 26-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

Սարսափելի դեպք Երևանում… 26-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

0
Սարսափելի դեպք Երևանում… 26-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի և ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Հենրիկ Սահրադյանի և Ռազմիկ Մինասյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Սահրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մինչ կսպասեին դատաբժշկի ժամանմանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օերլիազորները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությանբ, օպերատիվ տեղեկութուններով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here