
Հարսիս հետ առաջին oրվանից կարողացա լեզու գտնել։ Շատ ջերմ ընդունեցինք մեր ընտանիք, ոչ մի օր լուրջ չենք վիճել, իրար վրա ձայն չենք բարձրացրել։ Երբեմն պատահում էր, որ չէինք հաuկանում միմյանց, բայց երբեք չենք չարացել ու անկեղծ խոսել ենք։ Երբ իմացա, որ հարսս հղի է, այնքան երջանկացա։ Իսկ իմանալով, որ ապագա երեխան տղա է, մեր երջանկությունը կրկնապատկվեց։ Որդիս էլ էր ուրախ, դե որ տղամարդը չի ուզում, որ առաջնեկը տղա երեխա լինի։ Թվում էր, թե երազանքներս իրականանnւմ են մեկը մյուսի հետևից։
Մեր ընտանիքում տարիներ շարունակ հետևել են այն ավանդույթին, որ տղա երեխային տալիս են պապիկի անունը։ Բայց երբ ասացինք հարսիս, որ մեզ համար դա պարտադիր է, նա մեծ uկանդալ սարքեց՝ հայտնելով, որ ինքը կորոշի, թե ինչպես անվանակոչել իր երեխային։
Ուզում էի hանգիստ քննարկել, բայց նա դեմ էր։ Ասաց, որ արդեն որոշել է անունը։ Որդիս ևս փորձեց բացատրել կնոջը, որ դա մեզ համար կարևոր է, նույնիսկ պարտադիր, բայց նա չցանկացավ լսել։
Հիմա նոր եմ բացաhայտում հարսիս իրական դեմքը։ Հենց մի բան դուր չի գալիս, սպառնում է ամուսնուն, որ ծննդատնից ուղիղ ծնողների տուն կգնա։ Որդիս կարծես նրա սպաuավորը լինի․ առավոտից երեկո վազվզվում է, աշխատում, տանում-բերում, միայն թե կինն իրեն լավ զգա։
Իսկ երեկ էլ, երբ որդուս հետ սուրճ էինք խմում, կամացիկ ձայնով հարցրեցի, թե արդյո՞ք չի կարողացել համոզել կնոջը, իսկ նա էլ պատասխանեց․
-Մայրիկ, մի միջամտիր մեր ընտանեկան hարցերին, խնդրում եմ, մենք արդեն մտածել ենք անունը։ Երբ վերջնական որոշեցինք, քեզ ու հայրիկին տեղյակ կպահենք։
Իհարկե, անկախ անnւնից, այդ բալիկը կլինի իմ թոռը, իմ երեխան, բայց լավ չէ, որ հարսս այդքան իրավnւնք է իրեն վերապահում՝ խախտելով դարերով եկած մեր ընտանեկան գեղեցիկ ավանդույթը։
Բայց հիմա ինձ hամար դժվարացել է հարսիս ու որդուս հետ շփումը․․․