«Հրապարակը» գրում է. Հավանաբար քչերը գիտեն, որ իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն Իջևանում` հեղափոխությունից հետո ռեստորան է կառուցել: Այն կոչվում է «Ոսկե ձկնիկ»: Իջևանում գտնվող երկհարկանի ռեստորանը, որն ունի նաև բացօթյա տաղավարներ, 2020 թվականից չէր գործում` փակ էր, սակայն օրերս տեղեկացանք, որ այն վերաբացվել է:
Մենք զանգահարեցինք պատգամավոր Վահե Ղալումյանին, նա մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, ապա նշեց, որ ինքը չի հասցնում զբաղվել այդ հարցերով, այլ ընտանիքն է զբաղվում: «Էս վերջերս, մի քանի օր առաջ, ինչքան գիտեմ՝ բացել են, ես չեմ զբաղվում, ես Իջևանում չեմ լինում», — նշում է պատգամավորը:
Այն հարցին, թե ո՞վ է այժմ ռեստորանի հարցերով զբաղվում, Ղալումյանը նշեց. «Ընտանիքի անդամները։ Չգիտեմ էլ՝ մեր ընտանեկան բիզնեսն ա դա, ռեստորանը 2020 թվականին փակվել էր կորոնավիրուսի պատճառով», — իր խոսքը եզրափակեց Վահե Ղալումյանը: