Домой Կարևոր Ես կարամ ասեմ, որ, այո, բոլոր կապ ունեն ԱԱԾ-ի հետ… Սկանդալային բացահայտում

Ես կարամ ասեմ, որ, այո, բոլոր կապ ունեն ԱԱԾ-ի հետ… Սկանդալային բացահայտում

0
Ես կարամ ասեմ, որ, այո, բոլոր կապ ունեն ԱԱԾ-ի հետ… Սկանդալային բացահայտում

Հայկ Դեմոյանը գրում է.

ՕՄԵԳԱՅԻՑ ԱՌԱՋ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՎԵՐԱԴԱՍԻՆ
արտապլանային գրառում

Օրերս Լուսինե Խառատյանը նշանակվեց ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն։ Այո, այո, նույն անձը, ով բազմաթիվ հայ-թուրքական հաշտության գրանտներ տալուց ու ստանալուց զատ, բացահայտ քարոզում էր բանակ չունենալու և երկրի անվտանգությունն այլ եղանակներով ապահովելու թեզը․․․ Հիմա էլ շարունակական կրթություն․․․Приехали…

Այս առիթով հիշեցի Լուսինեի հետ իմ վերջին զրույցը, որը տեղի ունեցավ Վաշինգտոնում, 2018 թ․ հունիսի 28-ին, Հովհաննես Հովհաննիսյանի ու Արայիկ Հարությունյանի կատարմամբ Ծիծեռնակաբերդ ներխուժելու հաջորդ օրը։ Շատերը կհիշեն իմ գրավոր ու մեծ աղմուկ հանած արձագանքը։

Եվ այսպես, առավոտյան Washington Mall-ի տարածքում հանդիպում եմ Լուսինե Խառատյանին ու տեղի է ունենում հետևյալ բովանդակությամբ զրույց․

ԼԽ — Բարև Հայկ, կարդացի Արայիկի ու Հովհաննեսի դեմ գրած գրությունդ, շատ վատ տպավորություններ եմ ստացել, չի կարելի այդպիսի ոճով այդ տղաների դեմ նման բան գրել, ամոթ է․․․

ՀԴ — Լուսինե ջան, իսկ ես կարծում եմ, որ մեծագույն ամոթ ու խայտառակություն է, երբ քո այդ ընկերական շրջապատը մի ամբողջ ժողովրդի խաբեց, ֆռռացրեց հեղափոխականի անվան տակ, այնինչ բոլորը հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատակիցներ են ու գտնվում էին ծառայության մեջ։ Այ ամոթը դա է․․․ Ի՞նչ կասես այս կապակցությամբ։

ԼԽ — Ես կարամ ասեմ, որ այո, բոլոր կապ ունեն ԱԱԾ-ի հետ, բացի Արայիկ Հարությունյանից․․․

ՀԴ — Լուսինե ջան, եթե բոլորը կապ ունեն, ո՞նց կարող է Արայիկ Հարությունյանը կապ չունենա․․․

Վարագույր

Հ․Գ Լուսինե Խառատյանը ճիշտ էր, իսկ ես սխալ, քանի որ Արայիկի պատմությունը ուրիշ պատմություն է․․․

Դե, իսկ այս պահին կարող ենք փաստել, որ դեռ 4 տարի առաջ Լուսինե Խառատյանի թեթև ձեռքով բացահայտվել էր նրա անմիջական վերադասի՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ով լինելը․․․»։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here