Փնթի խոզեր… Հայ մարդու արժանապատիվ տեսակը փոքրամասնություն ա դարձել սեփական երկրում

Արցախի դրոշը չեն պղծել, իրանք են ևս մեկ անգամ պղծվել՝ ցույց տալով իրենց իրական մղումները։

Փնթի խոզեր, դրոշի վրա ներկ փչելու փոխարեն փոխեիք այն, ՀՀ դրոշը տեղադրեիք։ Անպայմա՞ն էր դրոշն ապականեիք։ Երևի տերերի պարտադիր պայմանն ա եղել էդ կետը։

Արցախը հանձնելուց հետո նիկոլին ընտրող կա, հրապարակի մեջտեղում Շուշին ադրբեջանական համարող կա, աննայի հացը ուտելու համար հերթ կանգնող զոհվածի ծնող կա, Օպերայի մոտ Արցախի դրոշի վրա ներկ փչող կա…

Հայ մարդու արժանապատիվ տեսակը փոքրամասնություն ա դարձել սեփական երկրում…

Արամ Գևորգյան