Գիտնականները պարզել են, որ մայրական կաթը կենդանի բջիջներ է պարունակում

Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ մարդու կաթը պարունակում է կենսունակ մայրական բջիջներ։ Այս մասին ասվում է Nature Communications ամսագրում։

Ինչպես գիտեք, կաթում պարունակվող ֆերմենտներն օգնում են օրգանիզմին պայքարել մանրէների և բորբոքումների դեմ, ինչպես նաև նորածինների մոտ ձևավորել աղիքային միկրոֆլորան։

Մոլեկուլների ուսումնասիրությունը անսպասելիորեն ցույց է տվել, որ մոր կաթում կան բազմաթիվ կենդանի բջիջներ, որոնք արտադրում են հորմոններ և այլ մոլեկուլներ։