
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ապրիլի 7-ին ծաղիկները ձեռքին շրջել է խորհրդարանում և մայրության և գեղեցկության տոնի առթիվ ծաղիկներ նվիրել կին պատգամավորներին: Նա ծաղիկներ նվիրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, իսկ երբ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել ԱԺ նախագահին վերջինս արձագանքեց.
«Էս ազիզ օրով չեմ խոսում»: