Իսկ դուք գիտե՞իք, որ կարող եք ուտել ձվածեղ և նիհարել. ձվածեղի 6 այդպիսի տարբերակ

Ինչպես կարելի է ձվածեղ պատրաստել, որպեսզի այն օգտակար լինի առողջությանն ու նպաստի նիհարելուն։ Eat This, Not That! պարբերականը, հղում կատարելով ամերիկացի մասնագետներին, ներկայացրել է մի քանի խորհուրդներ։

Սննդաբան Լորեն Հարիս-Պինկուսը խորհուրդ է տվել ձվածեղը պատրաստել մեկ ամբողջական ձվից և երկու ձվի սպիտակուցից։ Նրա խոսքով՝ դա կօգնի ձվածեղը պակաս յուղալի և կալորիական, բայց և միաժամանակ հագեցնող դարձնել։Բանջարեղեններով ձվածեղ:

Մասնագետն առաջարկել է նաև ձվածեղի բաղադրատոմս կանաչ տաքդեղով, լոլիկով և չեդեր պանրով։ Այս ձվածեղը հարուստ կլինի բջջանյութով, հագեցած ճարպերով և նորմալ քանակությամբ կալորիաներով։

Հարիս-Պինկուսն առաջարկել է ձվածեղի մեկ բաղադրատոմս ևս՝ խալապենյոյով և լոլիկով։ Մասնագետի խոսքով՝ այս տաքդեղն այնքան կծու է, որ աղ և այլ համեմունքներ ավելացնելու կարիք չի լինի։

Սննդաբան Ջինջեր Հալթինը խորհուրդ է տվել փորձել կարամելացված սոխով ձվածեղ, որը հետաքրքիր համ կհաղորդի կերակրին և թույլ կտա հրաժարվել ավելի յուղալի հավելումներից։

Կարելի է փորձել նաև ձվածեղ պատրաստել ապխտած սաղմոնով, սպանախով, լոլիկով և ձիթապտղով։ Մասնագետը նաև նշել է, որ ցանկացած ձվածեղի մեջ կարելի է ավելացնել ավոկադո կամ ֆետա պանիր՝ այն ավելի հագեցնող դարձնելու համար։