Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Մահացել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Քիչ առաջ հաղորդվեց, որ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին մահացել է ծանր և երկարատև հիվանդությունից հետո։ Եկեք հարգենք նրա հիշատակը», — այսօր հայտարարել է Վոլոդինը Պետդումայի նիստում։