Արցախում մտահոգված են Փաշինյանի և Ալիևի հանդիպումով… ի՞նչ սպասել այսօր

Եկեք ծափահարենք այն մարդկանց, որոնք Ստեփանակերտում խաղաղ հավաք են անցկացնում՝ մտահոգ լինելով իրենց ճակատագրով: Այս մասին ապրիլի 6-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նրան տեղից հիշեցրին, որ Երեւանում եւս հանրահավաք է տեղի ունենում, ինչին նա արձագանքեց. «Այո, Հայաստանում էլ, եկեք ծափահարենք՝ մտահոգված Հայաստանի եւ Արցախի ճակատագրով: Սփյուռքին էլ ծափահարենք»:

Այնուհետեւ Արթուր Թովմասյանը անցավ իր ելույթին. «Իհարկե, լավ է, որ մենք միասին ենք, իհարկե, հայտարարության մեջ դա ընդգրկված է, բայց արդյոք եթե Հայաստանում եւ Արցախում այլ որակի իշխանություն լինի… հեշտը ԱԺ նախագահին փոխելն է: Եթե այլ որակ կա այստեղ, որն ավելի է մտահոգված Արցախով, խնդրեմ: Դուք բոլորդ իրավունք ունեք անվստահություն հայտնելու ԱԺ նախագահին: