Հայաստանի պարտությունն ու այսօրվա հանրահավաք անողների «հաղթանակը» նույնական են

«Ցավոք արձանագրում եմ, որ Հայաստանի պարտությունն ու այսօրվա հանրահավաք անողների «հաղթանակը» նույնական են։

Այսօրվա հանրահավաքը, որը բարդ ու դժվարին բանակցություններից առաջ թուլացնում է Հայաստանի դիրքերը, գնահատում եմ բնույթով հակահայկական և հակապետական, որի նպատակն այն է, որ Հայաստանը էլ ավելի թուլանա բանակցություններից առաջ, զիջումների գնա, որի արդյունքում էլ խորհրդարանական ընդդիմությունը և ռևանշիստական խմբակները կարձանագրեն իրենց պյուռոսյան հերթական «հաղթանակը»»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան