Անձրև, ամպրոպ… ինչ եղանակ է լինելու առաջիկա մի քանի օրերին

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին, 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 6-ի և 8-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 5-ին, 6-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։