Խռռացնելը ամենևին էլ վատ սովորություն չէ: Դա փաստում է որոշակի հիվանդությունների կամ առողջական խնդիրների մասին: Եթե ձեր ամուսինը կամ կինը խռռացնում եմ, ապա պետք չէ զայրանալ դրա համար կան օբյեկտիվ ու անվերահսկելի պատճառներ:
Ինչու ենք մարդիկ խռռացնում
Տարիքը: Սա, իհարկե, ամենատարածված ու հայտնի պատճառներից է: Տարիքի հետ մարդկանց շնչուղիները ու կոկորդը նեղանում են, իսկ այդ հատվածի մկանները կորցնում են իրենց տոնուսը:
Ֆիզիկական հատկանիշները: Տղամարդկանց մոտ կոկորդը ավելի նեղ է, քան կանանց մոտ: Այդ է պատճառը, որ տղամարդկանց շրջանում խռռացնողները ավելի շատ են, քան կանանց: Բացի այդ կարող են լինել, այլ ֆիզիկական շեղումներ, ադենոիդների լայնացումից մինչև հազվադեպ հանդիպող արատներ:
Քնի խանգարում ու քթանցքերի խնդիրներ: Կիսաքուն վիճակում, երբ օրգանիզմը ամբողջությամբ ընկղմված չէ քնի մեջ, մարդու օրգանիզմը գտնվում է անընդհատ լարվածության մեջ, ինչի արդյունքում քթանցքերը նեղանում, շնչելը հետևաբար բարդանում է և դուք լսում եք այդ անտանելի խռռոցը:
Ավելորդ քաշ ու վատ ֆիզիկական վիճակ: Ավելորդ քաշը ուճարպակալումը նույնպես ամենատարածված պատճառներից է: Սրա դեմ կարելի է պայքարել միայն մարզումների ու ճիշտ դիետայի շնորհիվ: