Ռուսաստանը մեկ ժամում Հայաստանում իշխանափոխություն կանի. Ուկրաինայում որոշվում է մեր ապագան

«Փաստինֆո»-ն հրապարակել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ ունեցած հարցազրույցի տեսագրությունը գրելով․

Ռուսաստանը շատ լավ տեսնում ու հասկանում է, թե ինչու են Ալիևն ու Փաշինյանը Բրյուսելում հանդիպում, թե ինչու են ՀՀ-ում այդքան ակտիվ իրենց դրսևորում հակառուսական երկրները, ինչին որպես հակակշիռ կարող է հանգիստ ՀՀ-ում իշխանափոխություն անել, և այդ հարցը փակել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով` սա շատ լավ հասկանում է նաև ՀՀ ղեկավարը, որովհետև եթե նրան չհաջողվի, այսպես ասած, խաղաղության պայմանագիրը իրականություն դարձնել, կամ այդ գործընթացը կասեցվի, ապա արևմուտքը նրան քաղաքական ապաստան չի տրամադրի, և այդ դեպքում նրա միակ ապաստանը կլինի Նալբանդյան փողոցի հայտնի շենքում։

Փորձագետի դիտարկմամբ` ՀՀ ճակատագիրը կախված է Ուկրաինայում ՌԴ գործողությունների ելքից, և Ուկրաինայից հետո հենց Հայաստանն է լինելու ՌԴ հաջորդ թիրախը՝ ազատվելու արևմտյան ազդեցության տակ գտնվող իշխանություններից։