Ինչ անել, եթե կարծում եք, որ ձեզ աչքով են տվել

Շատերն են հավատում «աչքին», և շատ հաճախ ենք օգտագործում աչքով են տվել արտահայտությունը: Եթե ձեզ աչքով են տվել, դուք կորցնում եք կենտրոնացումը, դառնում եք ցրված, ձեզ մոտ կարծես ոչինչ չի ստացվում: Դուք ձեր տեղը չեք գտնում, ձեզ մոտ կարծես էներգետիկ արգելակում լինի:

Երբ տունը լցված է բացասական էներգիայով, մարդիկ զգում են լար վածություն, խորը հոգնածություն, տանը շարունակ վեճեր են ծագում: Բացասական էներգիայից կարելի է ազատվել շատ պարզ եղանակով:

Վերցնել 1 ճաշի գդալ քացախ, 2/3 ճաշի գդալ ծովի աղ, 1 լիքը բաժակ ջուր, քիչ քանակությամբ խունկ կամ մեխակ։
Աղը լցնել դատարկ բաժակի մեջ և վրան ջուր լցնել: Ավելացնել քացախը, այնուհետև քիչ քանակությամբ խունկ կամ մեխակ: Լավ խառնել:

Յուրաքանճյուր սենյակի համար առանձին բաժակներով պատրաստել այդ խառնուրդից և թողնել 24 ժամ: Եթե ջուրը բացարձակապես չի փոխվել, դա նշանակում է այդ սենյակաւոմ բացասական էներգիա չկա: Եթե ջրի գույնը փոխել է բաժակի պարունակությունը պատուհանից դուրս թափեք և ոչ մի դեպքում այն չթափեք տան մեջ լվացարանում: