Անմահական Զատկի փլավ… Համից չես կշտանա. Պատրաստման եղանակ

Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել տոնական սեղաններին: Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, իհարկե, տոնական փլավն է: Ինչպես պատրաստել զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով.

Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել:

Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը ևս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունագեղ փլավը պատրաստ է: