Ինչպես գիտեք, կարագը ստեղծվում է պաստերացված կաթից ու շատ քիչ է պարունակում օգտակար նյութեր։ Իսկ մյուս կողմից՝ ինքնուրույն պատրաստված կարագը շատ օգտակար է, քանի որ շատ վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, որոնք կան հում կաթի մեջ։
Կարագը պարունակում է վիտամին A, որը առաջնային նշանակություն ունի, երբ խոսքը գնում է մեր աչքերի, հյուսվածքների, ատամների ու մաշկի մասին։ Կարագը նաև կարող է պաշտպանել քաղցկեղից այն բանի շնորհիվ, որ պարունակում է ճարպաթթուներ։
Իսկական կարագի լավագույն առավելությունները.
— Այն պարունակում է լեցիտին, որը կարեւոր է խոլեստերինի նյութափոխանակության համար։
— Ինչպես նշվեց վերևում, վիտամին A-ն շատ օգտակար է երիկամների ու վահանաձև գեղձի համար։
— Այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք թույլ չեն տալիս՝ ազատ ռադիկալները վնասվեն։
— Կարագը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք թույլ են տալիս կանխել զարկերակների թուլացումը։
— Վիտամին K-ի և E-ի հրաշալի աղբյուր է։
— Պարունակում է արագ էներգիա։
— Պարունակում է AA՝ թթու, որը կարևոր դեր ունի ուղեղի ֆունկցիայի վրա։
— Կանխում է ստամոքսաաղիքային ինֆեկցիաները։
— Կանխում է ատամների ընկնելը։