Արտակարգ դեպք Երևանում. Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել

Արդեն մոտ 40 րոպե է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա: Միջին տարիքի տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար-հոգեբանը:

Այս պահին փրկարար-հոգեբանն ու պարեկները շարունակում են բանակցությունները, որպեսզի տղամարդը, ով բողոքում է ինչ-որ քրեական գործից, կամրջի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր:

Շամշյանի տեղեկություններով, նա հայտնել է, որ ինքը Շիրակի մարզի բնակիչ է: