Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանն արտագաղթե՞լ են

Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը լուսանկարներ են հրապարակել օդանավակայանից: Արփին լուսանկարներից մեկին կից գրել է. Հաջողութուն… Մեր ճանապարհորդությունը:

Starnews–ն արդեն տեղեկացրել է, որ չնայած Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը համարվում են ամենամեծ պահանջարկ ունեցող հանրային դեմքերից, ովքեր պարբերաբար հանդես են գալիս ամենամասսայական նախագծերում, ինչպես նաև չեն դադարում երգել (ընդ որում՝ բարձր հոնորարներով), միևնույն է, որոշել են համալրել Հայաստանից արտագաղթողների շարքերը:

Starnews-ի տեղեկությունների համաձայն՝ Միհրանն ու Արփին պատրաստվում են մեկնել Հայաստանից և հաստատվել ԱՄՆ-ում:Ավելին՝ այս շրջանում նրանք լուծում են թղթաբանական հարցերը, քանի որ մեկնումը սարերի հետևում չէ: Ի դեպ, զույգի որդու կնքահայրը նույնպես ԱՄՆ-ից է. վերջինս գործարար է: