Պուտինը նորից է խոսել Փաշինյանի հետ. ի՞նչ է կատարվում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ մտքերի փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններն անշեղորեն պահպանելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։