Այլևս պետք չէ մեծ քանակներով ալուր գնել… Ռուսաստանը թույլատրել է…

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ընդունել, որով արտահանման արգելքից հանվում են ցորենի եւ մեսլինի, տարեկանի, գարու եւ սովորական եգիպտացորենի սերմերը, հաղորդում է Интерфакс-ը։

Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ թույլատրվում է գյուղատնտեսության նախարարության թույլտվության դեպքում։

Բացի այդ, թույլատրվում է ճայթող հատիկների արտահանումը Ռուսաստանից (պոպկոռնի պատրաստման համար)։
ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը մտցվել է մարտի 15-ից եւ գործում է մինչեւ հունիսի 30-ը։
Ըստ հացահատիկի շուկայի փորձագետների՝ տարեկան 2-3 միլիոն տոննա հացահատիկ է արտահանվում ԵԱՏՄ երկրներ։