Ադրբեջանը չի կանգնելու. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից 1 ամիս անց, երբ Ադրբեջանը խլում էր Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, գերեվարում ու գնդակահարում մեր զինծառայողներին, կրկին իշխանությունը ոչինչ չէր անում։

Մի քանի առիթով փորձել եմ հրապարակային ճշտել, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը այս 2 գյուղերի առնչությամբ, արդյո՞ք այն հայ-ադրբեջանական կամ հայ-ռուսական քննարկումների օրակարգում է այս գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս գյուղերը, ինչպես Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո։
Ադրբեջանը տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է վերախմբագրմամբ և ընտրողաբար գործածել, անցել է գործի։

Ադրբեջանը չի կանգնելու, գործելու այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է։