Կարևոր լուր աշխատող կենսաթոշակառուների համար

Աշխատող կենսաթոշակառուները կենսաթոշակի վերահաշվարկման դիմումն այսուհետ կարող են ներկայացնել նաև առցանց եղանակով՝ առանց Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն այցելելու։ Անհրաժեշտ է մուտք գործել www.socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհան, ապա «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» դաշտ և դիմում ներկայացնել «Մուտքագրել վերահաշվարկի դիմում» պատուհանում։

Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է գրավոր դիմումի հիման նախորդ վերահաշվարկից (կենսաթոշակը նշանակելուց) 12 ամիս հետո դիմելու դեպքում՝ դիմումը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից։

Ըստ այդմ, եթե աշխատող կենսաթոշակառուն վերահաշվարկի համար վերջին անգամ դիմել է 2021 թվականի մարտին կամ դրանից առաջ, ապա հերթական վերահաշվարկման համար կարող է արդեն դիմել նաև առցանց եղանակով։