Լավագույն գովազդային գործակալություն. «Media Systems»-ը հաղթանակով է վերադարձել Դուբայից

«Media Systems» գովազդային գործակալությունը Արաբական միացյալ էմիրություններից լավագույնի կոչումով է վերադարձել Հայաստան: Գովազդային գործակալությունը հաղթող է ճանաչվել համաշխարհային մակարդակի մրցույթում` հնարավորություն ունենալով նաև մասնակցել եռօրյա համաժողովների:

«Media Systems» -ի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Յանա Յանիկյանն ու գործակալության հեռուստատեսային գովազդի բաժնի ղեկավար Բելլա Կարապետյանը հիմա արդեն հետհայացք գցելով` խոստովանում են` մրցանակին հասնելը հեշտերից չի եղել: