Էս մարդու մոտ, որ վաղը հայտնաբերեն դիակ, կասեն գերեզմանոցում պահակ է աշխատում

«Yerevan.Today»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ես չգիտեմ, թե ինչ ծառայություն է մատուցել Նիկոլին Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որ ամեն ինչ անում են նրան արդարացնելու համար․

Գրպանից պիպետկա են գտնում, ասում է՝ գտել եմ։ Ու մարդուն մի հատ էլ հռչակում են ամենայն հայոց մայրապետ, որ տարածքը չի թողնում կեղտոտ մնա։ Հա ի՞նչ, Նիկոլն էլ բիչոկ էր հավաքում

Տանը խուզարկում են, պլան են գտնում, Ավանի թաղապետն արդարացնում է, թե մարդը պատերազմի մասնակից է։ Այսինքն, պատերազմը պարտվեցինք, որովհետև որոշները մարտի դաշտում կռվելու փոխարեն պլա՞ն էին քաշում։

Էս մարդու մոտ որ վաղը հայտնաբերեն դիակ, կարդարացնեն, թե ազատ ժամանակ գերեզմանոցում պահակ է աշխատում, փորփրելիս գտել է։

Բա նույն տրամաբանությամբ ասեիք ԱԻ նախարար Փիլոյանը գազի կաթսան գտել է աղբանոցի կողքին դրած՝ իր տան զիբիլը թափելու ժամանակ։

Հարգելի ոստիկանություն, իսկ բոլո՞ր պլանքյաշների դեպքում է «գտել եմ» արդարացումն աշխատում»։