Ես կին արդեն 4 տարի է չունեմ. Արա Մարտիրոսյան

Երգիչ Արա Մարտիրոսյանը արձագանքել է համացանցում տարածված այն լուրին, թե իր կնոջ մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

«Պարոն Շամշյան պարզապես տեղեկացնում եմ ձեզ: Ձեր տեղեկությունները կամ ենթադրությունները սխալ են: Ես կին արդեն 4 տարի է չունեմ: Տվյալ անձը պարզապես իմ ընկերն է և աշխատակիցը: Հարգաններով Արա Մարտիրոսյան», — գրել է նա նյութի մեկնաբանությունում։