Հայաստանից ժամանած առաջին թռիչքի ուղևորներին Թուրքիայի օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով և քաղցրավենիքով

Թուրքական առաջատար բոլոր լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են FlyOne Արմենիա ընկերության կողմից իրականացված Երևան-Ստամբուլ առաջին չվերթը։

Հայաստանից ժամանած առաջին թռիչքի ուղևորներին օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով և քաղցրավենիքով։ Չվերթով Ստամբուլ է մեկնել նաև FlyOne Արմենիա ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Նշենք, որ տևական դադարից հետո երեկ «Զվարթնոցի» օդանավակայանից ժամը 18:00-ին մեկնարկեց Երևան-Ստամբուլ առաջին կանոնավոր չվերթը, որը իրականացնում է հայկական բյուջետային «Fly One Armenia» ավիաընկերությունը: Այն պատկանում է գործարար, իսկ այժմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: