«Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել, որ տագնապ է հայտարարվել Ջերմուկում. տեղում ծառայություն իրականացնող ազատամարտիկների փոխանցմամբ՝ թշնամու կողմից որոշակի ակտիվություն է նկատվել։
Փորձում ենք տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ-ից, սակայն առայժմ հեռախոսազանգերի ոչ ոք չի պատասխանում:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունից վստահեցրել են, որ Ջերմուկում մարտական տագնապ չի հայտարարվել։
Նշենք, որ «Փաստինֆո»-ն Ջերմուկում ծառայություն իրականացնող զինծառայողներից ահազանգ էր ստացել, որ տագնապ է հայտարարվել ու հրահանգվել է բարձրանալ դիրքեր։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձել է ճշտել ՀՀ ՊՆ-ից, որտեղից հավաստիացրեցին, որ իրավիճակը հանգիստ է ու մարտական տագնապ չի հայտարարվել։