Նոր ապագա է մոտենում

Տիգրան Նալչաջյանը գրում է.

Նոր ապագա է մոտենում։

Եթե սա տեղի ունենա (իսկ այս իշխանության մնալու դեպքում բնականաբար տեղի կունենա), ապա մենք կկորցնենք Բերձոր քաղաքն ու մի շարք գյուղեր, որոնք բնակեցված են հայերով, չքնաղ տեղանք են և միջքաղաքային որակյալ ճանապարհահատվածով ապահովում են Արցախի հետ կապը։

Տեսանյութում խոսք գնացող այլընտրանքային միջանցքի մի որոշ հատվածով գնացել եմ և կարող եմ վստահ ասել, որ ինչ կարգի ու մակարդակի շինարարություն էլ արվի, ինչ ասֆալտ էլ փռվի` այն իր աշխարհագրական դիրքով չի կարող փոխարինել Բերձորի միջանցքին` հարմարավետության ու անվտանգության տեսանկյունից։

Մի խոսքով, մոտ ապագայում հնարավոր է տեղի ունենա ևս մեկ ստոր գործարք, որը ԵՐԲԵՔ նախկին որևէ իշխանության օրոք, ոչ Տեր-պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ էլ Սարգսյանի դեպքում անգամ չի էլ քննարկվել։