Երևանում սիրված ու ճանաչված երգչի կինը Nissan Murano-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, վարորդը փախուստի չի դիմել. օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վրաերթի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սիրված ու ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս նույնպես ժամանել էր դեպքի վայր։